AM
4 Դեկտեմբեր 2012 - 08:01 AMT

Ըստ ԱՄՆ-ից ստացված վիճակագրական տվյալների, նավթն էժանանում է

Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 4-ին նվազում են` ԱՄՆ տնտեսության արդյունաբերական հատվածի գործնական ակտիվության նոյեմբեր ամսվա ինդեքսի համաձայն:

Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի գինը նվազել է 0,28 դոլարով, կամ 0,25 տոկոսով` մինչև բարելի դիմաց 110,64 դոլար: WTI մակնիշի խառնուրդի գինը կրճատվել է 0,37 դոլարով կամ 0,42 տոկոսով` մինչև 88,72 դոլար մեկ բարրելի դիմաց:

Ներմուծումների կառավարման ինստիտուտի տվյալների համաձայն, ԱՄՆ տնտեսության արդյունաբերական հատվածի գործնական ակտիվության ինդեքսը նոյեմբերին նվազել է 2,2 կետով` հոկտեմբերի 51,7 տոկոսից հասնելով 49,5 տոկոսի, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը: