AM
22 February 2003 - 14:41 AMT

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԱՋԱԿՑԵԼ ՈՐԵՎԷ ԹԵԿՆԱԾՈՒԻ

Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները պետք է ճանաչել անօրինական: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Արտաշես Գեղամյանը: Նրա խոսքերով, գնալ երկրորդ փուլի` նշանակում է համաձայնել ԿԸՀ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին «վերագրված» ձայներին: Այդ լույսի ներքո աննպատակահարմար է երկրորդ փուլում խոսել այս կամ այն թեկնածուին, մասնավորապես, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին պաշտպանելու մասին, կարծում է Գեղամյանը: Նրա համոզմամբ, դա կնշանակեր ճանաչել առաջին փուլի քվեարկության արդյունքները: