AM
4 Դեկտեմբեր 2012 - 11:07 AMT

Խաշի սեզոնի սկիզբը հանգեցրել է մսամթերքի թանկացմանը

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. նոյեմբերին 2011թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2012թ. հոկտեմբերի համեմատ`0.6% գնաճ:

Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, վերջինս հիմնականում պայմանավորվել է թռչնի մսի 0.7%, նրբերշիկի` 0.7%, կիսաապխտած և եփած երշիկների` համապատասխանաբար 1.5% և 2.7%, բաստուրմայի`4.1%, հավի բդի` 5.1%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 21.9% գնաճով:

2012թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի, տավարի և խոզի մսերի`համապատասխանաբար 4.2%, 1.4% և 1.0% գնանկում: