AM
4 Դեկտեմբեր 2012 - 13:56 AMT

ԵՄ ֆինանսների նախարարները չեն կարողացել պայմանավորվել բանկային միության մասին

Եվրամիության ֆինանսների նախարարները չեն պայմանավորվել բանկային վերահսկողության նոր համակարգի մասին և որոշել են կրկին հավաքվել դեկտեմբերի 12-ին, շարունակելու համար բանակցությունները, ասել է Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Սիարլիսը:

«Անկախ տարաձայնություններից, մենք բավարար բարի կամք ունենք դա անելու համար»,-ասել է Կիպրոսի ֆինանսների նախարարը:

Նա ասել է, որ նախարարները կհանդիպեն կրկին հաջորդ չորեքշաբթի, հայտնում է «Ռոյթերսը»: