AM
5 Դեկտեմբեր 2012 - 07:17 AMT

Տնտեսության աջակցությանն ուղղված Չինաստանի պլանները նպաստում են նավթի գնի բարձրացմանը

Նավթի համաշխարհային գներն ավելանում են չորեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում Չինաստանի Կոմկուսի նիստի արդյունքների ֆոնի վրա, որը մտադիր է աջակցել տնտեսությանը, վկայում են սակարկությունների տվյալները: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.23 դոլարով կամ 0.21 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.07 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.32 դոլարով կամ 0.36 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 88.82 դոլար:

Նավթի գները բարձրանում են նաև ԱՄՆ-ում հումքի պաշարների վերաբերյալ վիճակագրության սպասումներին ֆոնին: Ինչպես ենթադրում են վերլուծաբանները, մեծածախ պահեստներում կոմերցիոն պաշարներն անցած շաբաթ կրճատվել են 0.5 մլն բարելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: