AM
5 December 2012 - 06:29 AMT

Samsung-ը արտադրություն է բացում Վենեսուելայում

Վենեսուելայի կառավարությունը և հարավկորեական Samsung ընկերությունը համաձայնագիր են կնքել` Վենեսուելայում հեռահաղորդակցման ճյուղի անհրաժեշտ մասեր պատրաստտող գործարան բացելու վերաբերյալ, հաղորդել է Վենեսուելայի արդյունաբերության նախարար Ռիկարդո Մենենդեսը:

Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, նոր գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Վենեսուելային, 49-ը` հարավկորեական ընկերությանը:

Չավեսի կառավարությունը արդյունաբերության մի շարք համակարգային ճյուղերում լայն ազգայնացման քաղաքականություն է վարում, ինչը չի խանգարում Վենեսուելայում արտասահմանյան ընկերությունների նոր ձեռնարկություններ բացել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: