AM
1 June 2005 - 04:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԲ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ XIV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Ռուսաստանի Կենտրոնական Բանկի նախագահի հրավերով հունիսի 1-ին Հայաստանի ԿԲ ղեկավար Տիգրան Սարգսյանը կմեկնի Սանքտ Պետերբուրգ «Բանկեր. կարգավորում եւ տնտեսություն» թեմայով XIV միջազգային բանկային կոնգրեսին մասնակցելու համար: Կազմակերպիչների նախաձեռնությամբ, Հայաստանի ԿԲ ղեկավարը հանդես կգա զեկույցով` նվիրված դրամավարկային քաղաքականությանը, արտարժույթի կարգավորման եւ բանկային վերահսկողության հարցերին: Կոնգրեսի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի բանկային համակարգի զարգացման հեռանկարները մինչեւ 2008 թվականը, զարգացման ռազմավարությունը ներկա փուլում, ռուսական վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորման ակտուալ հարցեր, բանկերի եւ տնտեսության համագործակցությունը եւ այլն, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: