AM
5 Դեկտեմբեր 2012 - 11:55 AMT

71 «կողմ» ձայներով Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել 2013-ի պետբյուջեին

Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել 2013-ի ՀՀ պետբյուջեի նախագծին: «Կողմ» են քվեարկել 71 պատգամավորներ, դեմ` 37, ձեռնպահ չի եղել:

Փաստաթուղթն ընդունելու օգտին քվեարկել են Հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությունները: Դեմ են քվեարկել ՀՅ Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» կուսակցությունները: