Եվրահանձնաժողովը 1.471 մլրդ եվրոյով տուգանել է հեռուստացույցների և համակարգիչների մոնիտորների համար էլեկտրաճառագայթային սարքերի 7 միջազգային արտադրողների` կարտելային համաձայնության համար, որն իրականացվել է շուրջ 10 տարի, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:
Երկու կարտելների մասնակիցները եղել են Chunghwa, LG Electronics, Philips և Samsung SDI, ինչպես նաև Panasonic, Toshiba, MTPD ընկերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:






