AM
6 Դեկտեմբեր 2012 - 12:51 AMT

Սերժ Սարգսյանը և Վիկտոր Խրիստենկոն քննարկել են ԵՏՀ հետ փոխգործակցության ձևաչափը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյին:

Վիկտոր Խրիստենկոն ՀՀ նախագահին ներկայացրել է Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Հայաստանի Հանրապետության փոխգործակցության հնարավոր ձևաչափերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: