AM
6 December 2012 - 14:52 AMT

Skype ծառայությունում տեսահաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն է հայտնվել

Skype ծառայությունում տեսահաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն է հայտնվել:

Skype Premium ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան ձայնագրել և ուղարկել անսահմանափակ քանակությամբ տեսահաղորդագրություններ: Բացի այդ, դրանք «պահպանման ժամկետ» չեն ունենա և ստացողը դրանց կարող է ծանոթանալ ցանկացած պահի:

Տեսահաղորդագրությունները հասանելի կլինեն նաև նրանց համար, ովքեր բաժանորդագրված չեն Skype-ի վճարովի ծառայություններից օգտվելու համար, սակայն դրանց քանակը սահմանափակ կլինի, իսկ ժամկետը կլրանա ուղարկելուց 90 օր անց: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: