AM
7 December 2012 - 08:06 AMT

Երևանում տեղի կունենա տոնական երեկո` նվիրված ՌԴ Սահմանադրության 20-ամյակին

Դեկտեմբերի 10-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կկայանա «Սիրում եմ քեզ, իմ ռուսաց լեզու, և գովերգում եմ ու երգում…» ռուսական ռոմանսի երեկոն: Տոնական երեկոն նվիրված է ՌԴ Սահմանադրության 20-րդ տարեդարձին և մեծ ռուս պոետ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի ծննդյան 136-ամյակին:

Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, համերգին կհնչեն հայտնի ռոմանսներ և բանաստեղծություններ, ինչպես նաև ժամանակակից հայ հեղինակների ստեղծագործություններ միջազգային մրցույթների դափնեկիրների կատարմամբ:

Գեղարվեստական ղեկավար` Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի մշակութային կենտրոնի ղեկավար Մայա Բաղդասարյան:

Երեկոն կազմակերպվել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոնի և Երևանում «Ռոսհամագործակցության» գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: