AM
7 Դեկտեմբեր 2012 - 10:02 AMT

Հակամենաշնորհային մարմինը խախտումներ է բացահայտել երշիկեղենի շուկայում

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հետազոտություն է անցկացրել երշիկեղենի շուկայում:

Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, դեկտենբերի 10-ին ժամը 12-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն երշիկեղենի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները:

Հանձնաժողովը կհրապարակի ինչպես օրինախախտ արտադրողների անվանումները, այնպես էլ նրանց հանդեպ կիրառվող պատասխանատվության միջոցի մասին որոշումը: