Դեկտեմբերի 7-ին, ՀՀ վարչապետի Գերմանիայի Դաշնային Հանրապետության այցի շրջանակներում «Commerzbank»-ում կկայանա Զարգացման հայկական գործակալության կողմից կազմապերպած գործարար համաժողովը, Գործարար համաժողովին մասնակցում են Հայաստանից մեկնած 15 ընկերություն, որոնք ներկայացնում են հետևյալ ոլորտները՝ բանկային, բարձր տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարտկոցների արտադրություն, էներգետիկա, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն, հայտնում է Զարգացման հայկական գործակալության մամլո ծառայությունը: Տեղի կունենան անհատական գործարար հանդիպումներ համապատասխան ոլորտներ ներկայացնող գերմանացի գործարարների հետ:






