AM
7 December 2012 - 11:41 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացնում է բջջային ցանցի ընդլայնման աշխատանքներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում են ընկերության բջջային ցանցի ընդլայնման, զարգացման եւ վերազինման մեծածավալ աշխատանքներ` թողունակությունը մեծացնելու եւ հնարավորություններն ընդլայնելու նպատակով:

Ցանցի կատարելագործման աշխատանքներով պայմանավորված` դեկտեմբերից մինչև հունվարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հնարավոր են որոշ անհարմարություններ` զանգեր կատարելու և ստանալու, կարճ հաղորդագրություններ (SMS) ուղարկելու և ստանալու, ինչպես նաև` համացանցից օգտվելու ժամանակ: