AM
7 December 2012 - 12:53 AMT

Facebook-ը պայմանավորվում է Microsoft-ի հետ գովազդային տեխնոլոգիա գնելու մասին

Facebook Inc-ը բանակցություններ է վարում Microsoft Corp-ի հետ գովազդային տեխնոլոգիա ձեռք բերելու մասին, որը թույլ կտա սոցիալական ցանցին արտացոլել գովազդը կողմնակի վեբ-կայքերում:

Գործարքը թույլ կտա աշխարհում խոշորագույն սոցիալական ցանցին զգալիորեն ընդլայնել իր գովազդային բիզնեսը կողմնակի կայքերում գովազդ ցուցադրելու հաշվին: Նման մեխանիզմը մարտահրավեր կդառնա Google ինտերնետ հսկայի և նրա DoubleClick գովազդային ցանցի համար:

Պոտենցիալ գնման արժեքն առայժմ հայտնի չէ: Միաժամանակ, Business Insider ռեսուրսը գրում է այն մասին, որ երբ նախկինում Microsoft-ը փորձել է վաճառել Atlas Solutions գովազդային տեխնոլոգիան, ապա առաջարկի առավելագույն արժեքը կազմել է 30 մլն դոլար: