Դեկտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 98,545,681 ԱՄՆ դոլար 406.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 114,626,762 ԱՄՆ դոլար 407.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:
Միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 41.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 68.5 մլն ԱՄՆ դոլար:






