AM
7 Դեկտեմբեր 2012 - 15:27 AMT

Նորարար ու հետաքրքիր գաղափարները Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ին ներկայացնելուն մնաց 2 օր

Մշակե ՞ լ եք Windows 8-ի կամ հեռախոսի հետաքրքիր հավելված/խաղ, գտե ՞ լ եք պահանջարկ ունեցող լուծումներ ցանկացած հարթակի հիման վրա, առաջարկու ՞ մ եք նորարար տեխնոլոգիական լուծում ձեզ հուզող որևէ խնդրի վերաբերյալ, ուրեմն դարձե՛ք Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասնակից և իրականացրե՛ք Ձեր ծրագրերը: Մրցույթի մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են կազմակերպիչները:

Ընդամենը 24 ժամում թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

Եթե դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում ցանկացած հարթակի հիման վրա, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով հնարավորություն կստանաք ոչ միայն կյանքի կոչել ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև ստանալ արժեքավոր մրցանակներ, համագործակցության և նախագծերի ֆինանսավորման լայն հնարավորություն և իհարկե, հետաքրքիր ժամանակ անցկացնել:

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ թեման սահմանափակվում էր Երևան քաղաքի խնդիրներով, այս անգամ Հեքըթոն [ՅԱՆ]-ը բաց է բոլոր ոլորտների համար:

Հայտը կարող եք ներբեռնել www.mic.am կայքից և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] էլ. հասցեին: Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 9-ն է:

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆտ Էռ Էյ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Հանրային լրագրութան ակումբի կողմից: Այս միջոցառումը մասն է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով» ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության, ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև: