«Հրապարակ»-ը գրում է. որ Գյումրիում մտադիր են նոր տեքստիլ կոմբինատ կառուցել: Հինը` «Լենտեքստիլը», որտեղ 27 հազար մարդ էր աշխատում, և բանվորներ կային ԽՍՀՄ տարբեր երկրներից, փլվեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: «Նոր կոմբինատն ավելի համեստ աշխատուժ կունենա: Հիմնադրման համար գումարներ ներգրավելու շուրջ քաղաքապետարանը բանակցություններ է վարում եվրոպական երկրներից մեկի ներկայացուցիչների հետ»,-գրում է թերթը:






