AM
11 Դեկտեմբեր 2012 - 06:14 AMT

«168 ժամ». «Ավազակապետության տապալման» համար պայքարում ՀԱԿ-ը կարող է միայնակ մնալ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անորոշ կեցվածքը և նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու նրա հնարավոր որոշումը նոր իրավիճակ է ստեղծել ՀԱԿ-ում: «168 ժամ»-ը գրում է, որ այստեղ սկսել են ակտիվորեն քննարկել սեփական թեկնածուով մասնակցելու հնարավորությունը և կրկին պնդել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի:

ՀԱԿ-ում մինչև այժմ նախատեսում էին, որ Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, իսկ իրենք կպաշտպանեն նրա թեկնածությունը` որպես ընդդիմության միասնական թեկնածուի: Բայց եթե Ծառուկյանը չառաջադրվի, իրենք ստիպված են լինելու միայնակ պայքարել «ավազակապետության տապալման» համար, քանի որ չեզոքությունը կնշանակի, որ ՀԱԿ-ն ընդունում է ավազակապետության գոյությունը: Այս մասին գրում է «168 ժամ»-ը: