Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղը նշել է Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 15-ամյակը: Երեկ Լեռնային Ղարաբաղի հասարակայնությունն ուղղվել է դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, ուր թաղված են ազատագրական պայքարում զոհվածները եւ Սումգաիթի ողբերգության զոհերը: Նույն օրը կայացած Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդլայնված նիստում հայտարարություն է ընդունվել, որում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ի դեմս ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություների, պատրաստ է ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ճանապարհով կարգավորմանը – դիմում է աշխարհի խորհրդարաններին`համագործակցության առաջարկությամբ: