AM
6 June 2005 - 08:01 AMT

«ԱՐՄԱՎԻԱՆ»ԲԱՑԵԼ Է ԵՐԵՎԱՆ-ՏԱՇԿԵՆՏ-ԵՐԵՎԱՆ ՆՈՐ ՉՎԵՐԹԸ

Հունիսի 4-ին առաջին անգամ իրականացվել է «Արմավիա» ընկերության Երեւան-Տաշկենտ-Երեւան նոր կանոնավոր չվերթը: Հետագայում թռիչքենրն այդ ուղղությամբ կկատարվեն շաբաթը մեկ անգամ (շաբաթ օրը), A320 ինքնաթիռներով, հաղորդում է «Արմավիա» ավիաընկերությունը: Նոր չվերթը ուղիղ օդային կապ է ստեղծում Անդրկովկասի եւ Միջին Ասիայի երկու տնտեսական եւ քաղաքական կենտրոնների միջեւ: Դա թույլ կտա նվազեցնել ծախսերը եւ առավել հարմարավետ դարձնել ուղեւորությունը մի երկրից մյուսը: Եվ Երեւանը, եւ Տաշկենտը գտնվում են խիտ բնակեցված զարգացող տնտեսությամբ եւ բազմամիլիոնանոց բնակչությամբ տարածաշրջաններում, ավելին դրան ավելանում են սերտ սոցիալ-տնտեսական եւ մշակութային հարաբերությունները երկու երկրների միջեւ: Այդպիսով, ավիաընկերությունը նպաստում է տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը եւ ավելացնում է հաղորդակցության հնարավորությունները ոչ միայն երկու երկրնեի, այլ նաեւ ԱՊՀ երկու խոշորագույն տնտեսական տարածաշրջանների միջեւ: Միջինասիական ուղղությունը գերակայող է «Արմավիա» ընկերության գործունեության համար: Ներկայումս «Արմավիան» կատարում է նաեւ չվերթ դեպի Աշխաբադ: Դեպի միջինասիական տարածաշրջան երթուղային ցանցի զարգացումը կապված է նաեւ նրա հետ, որ այդ երկրներում կա մեծ հայկական սփյուռք, եւ, որ հայկական բուհերոմ սովորում են բազմաթիվ ուսանողներ միջինասիական երկրներից: Ուղիղ հաղորդակցության հաստատումը Հայաստանի եւ միջինասիական երկրնեի միջեւ թույլ կտա ավելի ամրապնդել մեր բարեկամական հարաբերությունները: Դա կհեշտացնի փոխադարձ կապը մեր հայրենակիցների եւ հայրենիքի միջեւ, ինչպես նաեւ ավելի գրավիչ կդարձնի հայկական բուհերը Միջին Ասիայից առավել մեծ քանակի դիմորդների համար: