Այսօր Orange-ը ներկայացրեց ևս մեկ նոր առաջարկ ձայնային ծառայությունների բաժանորդների համար, ովքեր բարեկամներ և ընկերներ ունեն արտերկրում և ցանկանում են վերջիններիս հետ ավելի շատ ու ավելի հեշտությամբ շփվել գալիք տոների ընթացքում: Մինչեւ հունվարի 31-ը ս ստանալով զանգեր արտերկրում ապրող մտերիմներից՝ Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները որպես ամանորյա նվեր կստանան անվճար րոպեներ, որոնք կրկին կարող են օգտագործել արտերկիր զանգահարելու համար:
Այսպիսով, յուրաքնաչյուր երկուշաբթի Orange-ի բաժանորդները կստանան 2 անվճար րոպե արտերկիր զանգահարելու համար` նախորդ շաբաթվա ընթացքում կուտակային 5-ից մինչև 10 րոպե տևողությամբ միջազգային զանգեր ստանալու դեպքում, և 5 րոպե` 10 և ավելի րոպե տևողությամբ զանգերի դեպքում: Նվեր րոպեները հնարավոր կլինի օգտագործել բոլոր միջազգային ուղղություններով զանգահարելու համար (բացառությամբ այն երկրների, որոնք ներառված են Միջազգային գոտի 9 և 10-ում):
Անվճար կուտակած րոպեները կարելի է օգտագործել անգամ տոներից հետո՝ մինչև փետրվարի 15-ը:
Իրավաբանական անձիք չեն կարող օգտվել այս երկու նոր առաջարկներից:






