AM
12 Դեկտեմբեր 2012 - 07:11 AMT

Համակարգչային տեխնիկա վաճառող ընկերությունների կեսը գնորդներին առաջարկում է հենային ծրագրեր

«Business Software Alliance» ծրագրային ապահովման արտադրողների միջազգային միությունը ավարտել է Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից Microsoft ընկերության ծրագրային ապահովման չլիցենզավորված օրինակների տեղադրմանվերաբերյալ մոնիթորինգի հերթական ալիքը և ծրագրում է հայտնաբերված խախտումների փաստերի կանխարգելման նպատակով դիմել իրավապահ մարմիններին:

2011թ. նոյեմբերին Business Software Armenia (BSA) ծրագրային ապահովման արտադրողների միությունը Հայաստանում գործի է դրել է «Mystery Shopper» (Խորհրդավոր գնորդ) ծրագիրը, որի նպատակն է եղել համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող ընկերությունների մեջ համակարգչային հենության մակարդակի վերաբերյալտվյալների հավաքումը, ինչպես նաև համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերությունների աշխատակազմի` հեղինակային իրավունքների պաշտպանության և համակարգչային հենությանը հակազդելու հարցերովիրավական իրազեկության մակարդակի մոնիթորինգը: Ծրագրի գործի դրման պահից անց է կացվել ստուգումների չորս ալիք, որոնց ընթացքում սովորական գնորդների տեսքով իրականացվել են այցելություններ և զանգեր ընկերությունների գրասնեյակներ և վաճառքի կետեր: Հավաքված տվյալների անկողմնակալության նպատակով ընկերություններից յուրաքանչյուրն այցելությունների և զանգերի յուրաքանչյուր ալիքի ընթացքում ստուգվել է երեքական անգամ: Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունների կեսը շարունակում է խախտել հեղինակային իրավունքները և առաջարկում է գնորդներին համակարգչային տեխնիկա ծրագրերի արդեն իսկ նախապես տեղադրված հենային պատճեներով կամ էլ իրականացնում է դրանց տեղադրումը վաճառքի պահին: «Ըստ BSA-ի տվյալների Հայաստանում 2011թ. համակարգչային հենության մակարդակի բարձր ցուցանիշը` 88%, հանդիսանում է ինչպես վաճառողների, այնպես էլ համակարգիչների գնորդների` չլիցենզավորված ծրագրային ապահովման ռիսկերի մասին ցածր մակարդակի իրազեկության արդյունքը: Համակարգչային հանցագործությունների ոլորտում մասնագիտացված Group-IB միջազգային ընկերության տվյալներով 92% դեպքերում համացանցից հենային ծրագրային ապահովման փնտրումը, ներբեռնումը և օգտագործումը վտանգավոր է համակարգչի և օգտագործողների անձնական տվյալների անվտանգության համար:

Շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արդեն իսկ հատուցվել է ՄայքրոսոֆթԿորպորացիային հեղինակային իրավունքների խախտման դիմաց:

Համակարգիչների վաճառքով զբաղվող վաճառակետերը հանդիսանում են համակարգիչներում հենային Ծրագրային Ապահովում (ԾԱ)առաջացման հիմնական աղբյուրներից մեկը: Անձնական համակարգիչներ վաճառողները գնորդներին բացահայտ կամ ծածուկ ձևով առաջարկում են չլիցենզավորված ԾԱ տեղադրելու հաշվին «տնտեսել»:

2011-2012թթ. ամփոփիչ տվյալները ցույց են տալիս, որ այդտեսակ վերավաճառող-իրավախախտների քանակը նվազում է, սակայն խորհրդավոր գնորդների «սև ցուցակում» առաջվա պես մնում են գործող վաճառակետերի և ընկերությունների կեսը, որտեղից համակարգչի գնումը կապված է ծրագրերի հենային տարբերակներ ստանալու ռիսկի հետ, որոնց համար գնորդից կպահանջեն նաև սեփական գրպանից վճարել:

Անցկացված աշխատանքների արդյունքում և հաշվի առնելով առկա ապացույցների բազան Business Software Alliance-ը Հայաստանում ծրագրում է համակարգչային հենության խնդիրը հասցեագրել անձամբ այն ընկերությունների ղեկավարներին, որոնցում խորհրդավոր գնորդների այցելությունները հայտնաբերել ենվաճառողների կողմից բացահայտ կամ ծածուկ ձևով հենային ծրագրային ապահովմամբ անձնական համակարգիչ ձեռք բերելու առաջարկներ: Եթե հայտնաբերված փաստերը չվերացվեն և շարունակվեն, ապա BSA-ը մտադիր է խախտում կատարողների դեմ իրավական ներգործության միջոցների դիմել:

Խորհրդավոր գնորդների միջոցով Հայաստանի շուկայի մոնիթորինգը կշարունակվի: