Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 12-ին ցուցադրում են աճ ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի բաց շուկաների հարցով հանձնաժողովի անդամների երկօրյա հանդիպման որոշումների սպասումների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.26 դոլարով կամ 0.24 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 108.27 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.06 դոլարով կամ 0.07 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 85.85 դոլար:
Ներկա պահին վերլուծաբանները սպասում են, որ ԴՊՀ նիստի արդյունքներով, որը կավարտվի չորեքշաբթի օրը, ֆինանսական կարգավորիչի անդամները որոշում կընդունեն երկրում պահպանել մեղմ դրամական ընթացքը:
Շուկաները նաև որոշումներ են սպասում ՕՊԵԿ հերթական նիստի արդյունքներով:






