«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բանկում իրականացնել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ Հայաստանի առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ կտրոններ: Հաճախորդներից ընդամենը պահանջվում է այցելել բանկ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը:
«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրությանը աջակցության նպատակով: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:






