AM
12 December 2012 - 12:18 AMT

Հռոմի պապն իր առաջին գրառումն է կատարել Twitter-ում

Հռոմի պապ Բենեդեկիտոս XVI-ն այսօր իր առաջին հաղորդագրությունն է հրապարակել Twitter միկրոբլոգում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Թանկագին բարեկամներ, ուրախությամբ միանում եմ ձեզ, շնորհակալ եմ ձեր արձագանքի համար և ի սրտե օրհնում եմ ձեզ»,-գրել է Պապը:

Պապը հավաքել է տեքստը պլանշետայնի համակարգչի վրա Վատիկանի Սբ Պետրոսի հրապարակում ավանդական հավաքական ընդունելությունից անմիջապես հետո:

Հռոմի պապի առաջին թվիթերը հրապարակվել է անգլերեն լեզվով @pontifex աքաունթով: Նա արդեն գրեթե 3 մլն բաժանորդ ունի, որոնցից 600 հազարը անգլալեզու են: