Չինական Oppo ընկերությունը ներկայացրել է ամերիկյան շուկայի համար ստեղծված Find 5 սմարթֆոնը: Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց Full HD (1920х1080) դիսփլեյ, Qualcomm պրոցեսոր և 13 մեգապիկսելանոց տեսախցիկ:
Նորույթն ունի 2 ԳԲ ՕՀ, Wi-Fi (Direct), Bluetooth, NFC և GPS մոդուլներ: Սարքավորումն աշխատում է Android համակարգի «ամենաթարմ» տարբերակով` 4.1.2 (Jelly Bean), փոխանցում է Vesti.ru-ն:
Find 5-ը վաճառքի կհանվի մեկ ամսվա ընթացքում: