Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների ընթացքում նվազում են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների ավելացման ֆոնի վրա, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.27 դոլարով կամ 0.25 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 1009.23 դոլար: WTI տեսակի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.16 դոլարով կամ 0.18 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 86.61 դոլար:
Նավթի գնի կտրուկ նվազմանը խոչընդոտում է շուկաների լավատեսությունը` կապված ԴՊՀ կողմից տնտեսության աջակցության միջոցների պահպանման հետ, որոնք ներառում են ամեն ամիս 85 մլրդ դոլարով պարտատոմսերի գնում:






