«Ֆիսկալային անկումը» (հարկերի կտրուկ բարձրացումը և միաժամանակ պետական ծախսերի նվազումը) արդեն վնաս է հասցնում ԱՄՆ տնտեսությանը: Այդ մասին բաց շուկայում գործողությունների հարցերով հանձնաժողովի երկօրյա նիստից հետո հաղորդել է ԱՄՆ Դաշնային պահեստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն, հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ներկայացուցիչների պալատում հանրապետականների միջև բանակցություններում առաջընթացի բացակայությունը բացասական է ազդում սպառողների և ձեռնարկատերերի վստահության մակարդակի վրա, ինչը հանգեցնում է ներդրումների նվազեցման:
Վերլուծաբանների հաշվարկներով, «ֆիսկալային անկումը» 2013-ին ԱՄՆ տնտեսության համար կարող է արժենալ մինչև 600 մլրդ դոլար, հաղորդում է ՌԲԿ-ն:






