AM
20 February 2003 - 17:16 AMT

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Երեւանում ընթանում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հանրահավաքը: Ինչպես «Արկա» գործակալությանն է հայտարարել Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, «ընդդիմությունը գտնում է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը»: «Մենք ճանաչում ենք ընտրությունները կայացած, այլ բան է, որ արդյունքները կեղծված են այնպես, որ գործող իշխանությունները փորձում են ներկայացնել դա որպես Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը»,-ասել է Ա. Սարգսյանը: Նա նշել է, որ այդ կապակցությամբ ընդդիմությունը պահանջում է վերանայել եւ վերահաշվարկել բոլոր քվեները ընտրական հանձնաժողովներում: Ինչպես հաղորդել է Ա.Սարգսյանը, այսօր Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբը եւ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ հանրագիր են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջով: «Մենք պատասխան կպահանջենք ԿԸՀ-ից, իսկ մեր հետագա գործունեությունը կախված կլինի օպերատիվ իրավիճակից»,-հայտարարել է Ա.Սարգսյանը: