AM
13 Դեկտեմբեր 2012 - 08:08 AMT

Ահարոն Ադիբեկյան. Հիմա ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը ընտրազանգված կկորցնեն

Ուրբաթ, շաբաթ,կիրակի օրերին «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը արտահերթ հարցում է անցկացնելու ՝ պարզելու Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց կոնտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը և ավելացրեց, որ որդյունքները պարզ կլինեն շաբաթվա կեսին:

«Կարելի է ափսոսալ, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն դուրս եկան պայքարից, քանի որ վերջապես ձևավորվել էր կենտրոնամետ ուժ, որի հենքի վրա իշխանությունը և ընդդիմությունը կարող էին միավորվել, ընդդիմությունը չաջակցեց Ծառուկայնին, և նա նույն ձևով վճարեց»:

Սոցիոլոգի խոսքով՝ ԲՀԿ առաջնորդը հրաժարվեց մասնակցել ընտրություններին, որովհետև կամ չէր ուզում պարտվողի դերում լինել կամ արտաքին աշխարհաքաղաքական խնդիր կար, կամ էլ թույլ կետ ունի, որի վրա ճնշում գործադրեցին : Հիմա ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը ընտրազանգված կկորցնեն:

Ահարոն Ադիբեկյանը նշեց նաև, որ միասնական թեկնածու լինելու շանս ուներ Ծառուկյանը, իսկ Լևոն Տեր -Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը չեն կարող: Արդյունքում, գործող նախագահը մրցակից չունի և հենց առաջին փուլում ընտրության ելքը կորոշվի: