Orange բջջային կապի բաժանորդները այսօր դժավարություններ են ունեցել զանգեր կատարելիս: Orange-ի մարքեթինգի գծով տնօրեն Արամ Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատճառը ցանցի բարելավման աշխատանքներն են եղել , դրանք ազդեցություն են ունեցել որոշ բաժանարոդների կապի վրա, սակայն առաջացած խնդիրները մեկ ժամվա ընթացքում հնարավոր է եղել վերացնել և այժմ այն ամբողջությամբ վերականգնված է:






