AM
9 June 2005 - 09:16 AMT

ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԸ ՆՎԱՃՈՒՄ ԵՆ ԱՐԱԳԱԾ ԼԵՌԸ

Հայաստանի, Թուրքիայի եւ Իրանի լեռնագնացներն միասին նվաճել են Արագած լեռան Հարավային գագաթը (3879 մետր), հաղորդում է«Մեդիամաքս» գործակալությունը: Թուրք լեռնագնացների խմբի ղեկավար Օմեր Ֆարուկ Գյուլշենը նշել է, որ շատ ուրախ է Արագած բարձրանալու այս հնարավորությունից: «Մենք գիտակցում ենք, որ սա ընդամենը մարզական միջոցառում է, սակայն հուսով ենք, որ այն թույլ կտա հարթել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները»,- հայտարարել է Օմեր Ֆարուկ Գյուլշենը: Միջոցառման մասնակիցները` 7 լեռնագնացներ Հայաստանից, 4` Թուրքիայից եւ մեկ լեռնագնաց Իրանից, մտադիր են հաղթահարել նաեւ Արագած լեռան Հյուսիսային եւ Արեւմտյան գագաթները: Սա հայ եւ թուրք լեռնագնացների համատեղ վերելքի առաջին դեպքն է: