Դեկտեմբերի 13-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում կատարվել է 1.8 մլն դրամի առք և վաճառք 1 դոլարի դիմաց 407.05 դրամ միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.05 դրամ:
Միաժամանակ, դեկտեմբերի 13-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 405.89 դրամ` դեկտեմբերի 12-ի դրությամբ կրճատվելով 0,09 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 530,25 դրամ` ավելանալով 1,91 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն անփոփոխ է մնացել` 13,24 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:






