AM
13 December 2012 - 13:14 AMT

Facebook-ը մտադիր է մոնետարիզացնել իրեն պատկանող Instagram-ը

Facebook ընկերությունը մտադիր է մոնետարիզացնել իրեն պատկանող Instagram բջջային ֆոտոծառայությունը, որը գործարկման պահից գործում է առանց գովազդի, հայտնել է Business Insider կայքը Facebook-ի գլոբալ մարքեթինգի գծով փոխնախագահ Քերոլին Էվերսոնի վրա հղումով:

«Ի վերջո մենք կգտնենք Instagram-ը մոնետարիզացնելու միջոցը»,-ասել է Էվերսոնը:

Երբ Instagram-ը ճանաչում ստացավ, ծառայության աքաունթներ սկսեցին բացել նաև այլ ընկերություններ: Facebook-ը կարող է նրանց հատուկ պայմաններ առաջարկել գովազդային նկարներ զետեղելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: