Նավթի համաշխարհային գներն ավելանում են ուրբաթ օրվա սակարկությունների ընթացքում դեկտեմբեր ամսվա ընթացքում Չինաստանի արդյունաբերությունում գործնական ինդեքսի վերաբերյալ վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,48 դոլարով կամ 0,44 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 108,39 դոլար: WTI թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արեժքն ավելացել է 0,66 դոլարով կամ 0,77 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 86,55 դոլար:
Միաժամանակ գների դրական դինամիկան զսպվում է ԱՄՆ բյուջետային խնդիրների վերաբերյալ պահպանվող անորոշությամբ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների հետ, քննարկելով պետական ծախսերի կրճատման և հարկային օրենսդրության հարցերը, սակայն դրական տեղաշարժեր առայժմ չկան, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը:






