Այսօր Orange-ը հայտարարել է Հայաստանում iPhone 5-ի պաշտոնական վաճառքի մեկնարկի մասին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ընկերությունից: iPhone 5-ը ամենաբարակ և ամենաթեթև iPhone-ն է երբև, այն օժտված է բարձր հստակության HD ձայնի հնարավորությամբ, որն այսօր Հայասստանում հնարավոր է կիրառել միայն Orange-ի ցանցում: iPhone 5 16ԳԲ մոդելը կարելի է ձեռք բերել 390.000 դրամով, 32ԳԲ մոդելը` 450.000 դրամով և 64ԳԲ մոդելը` 515.000AMD Orange-ի 34 խանութներում, իսկ նորացված Պանտերա ամսական բաժանորդագրության հետ ոչ միայն կարելի է ձեռք բերել iPhone 5-ը բացառիկ գնով, այլև ստանալ սմարթֆոնի սիրահարներին անհրաժեշտ բջջային ինտերնետի տպավորիչ ծավալներ:






