AM
17 Դեկտեմբեր 2012 - 07:28 AMT

Նավթը շարունակում է թանկանալ ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության ծավալների տվյալների ֆոնի վրա

Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 17-ին շարունակում են ավելանալ ԱՄՆ-ի արդյունաբերական արտադրության ծավալների դինամիկայի վերաբերյալ ԴՊՀ տվյալների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.01 դոլարով կամ 0.01 տոկոսով` մեկ բարելի համար մինչև 108.21 դոլար: WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.16 դոլարով կամ 0.18 տոկոսով` մեկ բարելի համար մինչև 86.89 դոլար:

Միաժամանակ, գների համեստ աճը կապված է Մերձավոր Արևելքում լարված իրադրության պահպանման հետ, որտեղ շարունակվում է իշխանությունների և ընդդիմության զինված հակամարտությունը, հաղորդում է ՓՐԱՅՄ գործակալությունը: