AM
17 December 2012 - 10:39 AMT

«Ռոստելեկոմ» ընկերությունը մուտք է գործում հեռահաղորդակցության հայաստանյան շուկա

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն, ՀՀ-ում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո:

Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար:

«Ուրախ ենք, որ հնարավորություն ենք ստացել հանդես գալու ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության ապրանքանիշի ներքո և մատուցելու բարձրակարգ ծառայություններ հայաստանյան սպառողներին: Մեր շուկայում մեծ պահանջարկ կա ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ և որակապես նոր մակարդակի ծառայությունները այսուհետ հասանելի կլինեն նաև մեր երկրի սպառողներին»,- նշել է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահի՝ Ալեքսանդր Պրովոտորովի խոսքով, շնորհիվ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունում իրականացված ենթակառուցվածքային ներդրումների և հաշվի առնելով տեղական շուկայում ընկերության փորձն ու գործող ծանրակիշիռ կորպորատիվ հաճախորդների ցանցը, «Ռոստելեկոմը» կայուն հիմք ստեղծեց ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի հասանելիության և ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ուր առկա են զարգացման բավական լուրջ նախադրյալներ:

«Հատկանշական է, որ ՌԴ-ից հետո ՀՀ-ն առաջին երկիրն է, ուր «Ռոստելեկոմ» ընկերությունն սկսեց տրամադրել իր ծառայությունները»,- ասել է Ա. Պրովոտորովը:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Այն միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

2012թ.-ին ընկերության կողմից ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ հաջողությամբ գործարկելով «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» տեխնոլոգիան 11 քաղաքներում, իսկ դեկտեմբեր ամսից վաճառքներ իրականացվում են արդեն ՀՀ երեք քաղաքներում: Ընկերությունն առաջիկայում պլանավորում է ընդլայնել գործունեությունը մանրածախ ծառայությունների մատուցման ուղղությամբ 2013-2014թթ. ընթացքում՝ ընդգրկելով ՀՀ բոլոր քաղաքները, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը հանդիսանում է «Ռոստելեկոմ» դուստր ձեռնարկությունը, այն բանից հետո, երբ 2012թ.-ի փետրվարի սկզբին մասնավոր ներդրողներից ձեռք բերվեցին հայաստանյան օպերատորի սեփականատեր հանդիսացող ընկերության 75% – 1 բաժնետոմսերը 22,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ:

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն (www.rtarmenia.am; www.gnc.am) հանդիսանում է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմինները, հեռահաղորդակցության ընկերությունները և միջազգային կազմակերպությունները:

Ընկերության ցանցը հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա և կառուցված է գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բիզնեսի կարիքները, և տարածված է ՀՀ ողջ տարածքով՝ ապահովելով ծառայությունների հասանելիությունը ավելի քան 47 քաղաքներում:

2012թ. դեկտեմբերից ընկերությունը հաջողությամբ տրամադրում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում, իսկ 2013թ. առաջին եռամսյակում ընկերությունը պլանավորում է մուտք գործել վճարովի հեռուստատեսության հայաստանյան շուկա:

«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով:

Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայություններիռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ընկերությունը հանդիսանում է բջջային կապի օպերատոր, որն ակտիվ զարգացնում է նոր սերնդի անլար ցանցերը: Ներկայումս բջջային աբոնենտների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ:

«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում:

Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում:

Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-”մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: