AM
17 Դեկտեմբեր 2012 - 14:19 AMT

ՀԿԵ-ում հունվարի 1-ից կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքը

2013 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հրազդան-Ալմաստ-Հրազդան մերձքաղաքային էլեկտրագնացքի երթևեկությունը, որի փոխարեն կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան գնացքը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ բացի չորեքշաբթի օրերից: Գնացքը Քանաքեռ կայարանից մեկնելու է 8:30-ին՝ Ալմաստ և Հրազդան ժամանելով 8:39 և 10:25համապատասխանաբար:

Հրազդանից էլեկտրագնացքը մեկնելու է 17:30-ին՝ Ալմաստ և Քանաքեռ ժամանելով 18:55 և 19:24 համապատասխանաբար: