AM
18 December 2012 - 08:17 AMT

ՆԱՍԱ-ի երկու զոնդերը ավարտել են իրենց առաքելությունը՝ բախվելով Լուսնի մակերեսին

Ամերիկյան տիեզերական ՆԱՍԱ գործակալության երկու զոնդերը, որոնք մեկ տարի շարունակ ուսումնասիրում էին Լուսնի գրավիտացիոն դաշտն ու ներքին կառուցվածքը «ԳՐԷՅԼ» նախագծի շրջանակներում, դուրս են եկել մերձլուսնային ուղեծրից ու ինժեներների համապատասխան հրահանգից հետո ընկել են Լուսնի վրա:

Ինչպես նշել են ՆԱՍԱ-ում, որոշումը զոնդերի առաքելության ավարտի մասին ընդունվեց վառելիքի վերջանալու պատճառով:

Զոնդերի հավաքած տեղեկությունների մեծ մասը դեռ պետք է վերլուծության ենթարկվի, սակայն առաքելության ղեկավարներն արդեն իսկ հայտարարել են, որ այն հաջող է անցել:

Այդ զոնդերի միջոցով հաջովեց, մասնավորապես, զգալիորեն բարձրացնել լուսնային գրավիտացիայի քարտեզների ճշգրտությունը: