2010թ. «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն/b> ներմուծել է «Ռիսկերի կառավարման ինտեգրված համակարգ», որը ներառում է բանկային գործողությունների մշակման քաղաքականությունն ու բանկային գործողությունների կատարման կարգը, հաշվի առնելով ռիսկերը, ռիսկերի մակարդակի անընդմեջ մոնիտորինգը, ռիսկ-հաշվետվողականություն համակարգը և ռսիկերի էսկալացիան բանկի ղեկավարության ու մայր կազմակերպության՝ »Գազպրոմբանկ» ՍՊԸ մակարդակով:
Բանկի քաղաքականությունը ֆինանսական ռիսկերի կառավարման մասով ուղղված է փակ արժութային դիրքի, ակտիվների ժամկետների համաձայնեցմանն ու պարտավորությունների աջակցությանը: 2012թ. 3-րդ եռամսյակի վերջում արժութային ու տոկոսային ռիսկերի ցուցանիշները կազմել են ընդամենը 0.01% և 0.13%: Բանկը խիստ վերահսկողություն է իրականացնում պայմանագրային և կանխատեսելի լիկվիդայնության, բարձր լիկվիդայնության միջոցների անհրաժեշտ ծավալի պահպանման համար, կանոնավոր կերպով վերլուծում է լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների մատչելիությունը:
Վարկային ռիսկի մասով բանկը որդեգրել է վերադարձվելիության, վարկերի ապահովվածության սկզբունքները, ինչպես նաև ռիսկ-մենեջմենթի պարտադիր առկայությունը վարկային ռիսկեր պարունակող գործողությունների դեպքում: Արդյունքում հաջողվել է 2012թ. 3-րդ եռամսյակի վերջում 18 տոկոսով ավելացնել վարկային պորտֆելի ծավալը 2011թ. ավարտի համեմատ՝ միաժամանակ բարելավելով նրա որակը:
Վարկային ռիսկերի կառավարման ոլորտում լուրջ քայլ հանդիսացավ «ներքին վարկանիշերի» համակարգի ներմուծումը 2012թ. վերջում, ինչը թույլ կտա գնահատել դիմողների վարկունակությունը միասնական համակարգային մոտեցման հիման վրա:
«Բոլոր վերոնշյալ միջոցառումները մոտեցնում են բանկը մի իրավիճակի, որն ապահովում է ցանկալի եկամտաբերություն ընդունելի ռիսկերի դեպքում»,-ասվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
2010 թվականին «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հաջողությամբ անցավ հավաստագրումն ըստ ISO 9001: 2008 միջազգային պահանջների (հավաստագրումը կատարել է AB Certification աուդիտորական ֆրանսիական ընկերությունը), իսկ 2012 թվականին ստացել է ISO 27001: 2005 չափանիշին համապատասխանության հավաստագիր (հավատսագրումը Certification International United Kingdom աուդիտորական ընկերության):






