Դեկտեմբերի 19-հունվարի 15-ը բոլոր նրանք, ովքեր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում ԱՊՊԱ պայմանագիր կկնքեն, կկարողանան բանկից նվեր ստանալ միջազգային պլաստիկ VISA Classic քարտեր:
«Քարտերն անվճար են տրամադրվում` առանց տարեկան սպասարկման վարձի և չնվազող մնացորդի»,-հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում հաճխորդները կկարողանան ապահովագրել իրենց տրանսպորտային միջոցները և ԱՊՊԱ պայմանագիր կնքել Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների ` «Ռոսգոստրախ-Արմենիայից և «Ինգո-Արմենիայի», հետ:






