AM
19 Դեկտեմբեր 2012 - 10:57 AMT

ՀԾԿՀ-ն հաստատել է 24,7 մլրդ դրամի չափով 2013-2015թթ. «Հայաստանի Էլցանցերի» ներդրումային ծրագիրը

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը (ՀԾԿՀ) դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն է տվել 2013-2015թթ. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության 24,7 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագրին (առանց ԱԱՀ): Նշված գումարից շուրջ 8 մլրդ դրամն ընկերությունը մտադիր է ներդնել 2013-ին:

Ներդրումային ծրագիրը ներառում է մի քանի թիրախային ուղղություններ: Այսպես, փաստաթղթի համաձայն, 2013-2015թթ. նոր բաժանորդների ընդգրկման և հատուկ ծրագրեր իրագործման համար կուղորդվի 13,329 մլրդ դրամ, բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպմանը` 1,325 մլրդ դրամ: Բացի դրանից, էլեկտրաէներգիայի անջատման միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության և մաշված սարքավորման փոխարինման ապահովմանը 2013–15 թթ. կտրամադրվի 7.047 մլրդ դրամ: Թույլատրելի սահմաններից դուրս էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի քանակի և տևողության կրճատման ուղղությամբ ներդրումները 2013–15թթ. կկազմեն 1.868 մլրդ դրամ: