AM
17 June 2005 - 05:45 AMT

ՎԵՐՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը վերսկսել է օրեկան 40 ՄՎտ ծավալով էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից: Այդ մասին հաղորդել է Վրաստանի վառելիքի եւ էներգիայի նախարարությունը: Ընդ որում ընդգծվում է, որ Հայաստանից ստացվող ողջ էլեկտրաէներգիան կուղղվի շրջաններ, հաղորդում է Ուտռո.ռու-ն: Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից Վրաստան դադարեցվել էր ամերիկյան դոլարի կուրսի անկման պատճառով: Այդ պատճառով հայկական կողմին ձեռք չէր տալիս Վրաստան առաքվող էլեկտրաէներգիայի նախկին գինը` 2,5 ցենթ 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիայի համար: Միեւնույն ժամանակ վրացական կողմը չի ցանկանա Հայաստանից էլեկտրաէներգիա գնել ավելի բարձր գնով: