Samsung Electronics-ը հրաժարվել է իր հայցից, որով պահանջում էր արգելել Apple Inc ապրանքների վաճառքն Եվրոպայում:
Samsung-ն ու Apple-ը, լինելով սմարթֆոնների ամենախոշոր արտադրողներն աշխարհում, դատական վեճեր են տանում աշխարհի մոտ 20 երկրներում այն բանից հետո, երբ Apple-ը մեղադրեց Samsung-ին իր iPhone և iPad-ը պատճենելու մեջ:
«Մենք վստահ ենք, որ ավելի լավ է ազնիվ մրցակցել շուկայում, քան դատարանում»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: