AM
19 December 2012 - 14:12 AMT

«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն լքում է պաշտոնը

«ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն լքում է իր պաշտոնը, որը ստանձնել է 2010 թ-ից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի զրույցում ասաց «ԱրմենՏել»-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նրա խոսքով` Կլիմկոյի որոշումն ինքնակամ է և համաձայնեցվել է ղեկավարության` «Վիմպելկոմ»-ի հետ: Այժմ Կլիմկոն գտնվում է արձակուրդում, նոր տնօրենի անունն ընկերությունը կհայտնի ավելի ուշ: