AM
20 Դեկտեմբեր 2012 - 06:00 AMT

«168 ժամ». ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկել են Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնալսման հարցը

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել են ընթացիկ մի քանի հարցեր, այղ թվում՝ Լևոն Զուրաբյան-Վարղան Օսկանյան զրույցի գաղտնալսման և դրա հրապարակայնացման խնդիրը: ՀԱԿ-ում համոզված են, որ այս ամենն ուղղված է ՀԱԿ-ի վարկանիշի նվազեցմանը, քանի որ իշխանությունն այսօր իր հիմնական քաղաքական մրցակից դիտում է միայն ՀԱԿ-ին:

«ՀԱԿ-ում որևէ տեղեկություն չունեն, թե ինչ որոշում է կայացնելու Լևոն Տեր-Պետրոսյանը, և շարունակում են սպասել դեկտեմբերի 22-ի ՀՀՇ համագումարին, որտեղ հրավիրված են ինչպես ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունների, այնպես էլ՝ ոչ իշխանական այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ենթադրվում է, որ Տեր-Պետրոսյանն իր որոշումը կհրապարակայնացնի այդ ժամանակ»,- գրում է թերթը