AM
20 Դեկտեմբեր 2012 - 06:52 AMT

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 5,8%

Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2012 թվականի հունվար-նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը կազմեց 3153,1հազար տոննա, ինչը 5,8% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Արտահամնան հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմեց 445,6 հազար տոննա, ինչը 9% գերազանցում է 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշը: Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ. հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 1249,8 հազար տոննա բեռ, ինչը 0,9%-ով գերազանցեց 2011 թ.ցուցանիշը:

Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմեց 1457,7 հազար տոննա (աճ 9,3%-ով):

Հարկ է նշել, որ 4%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը: 2012 թվականի հունվար-նոյեմբերին այս ցուցանիշը կազմել է 1448 տոննա՝ 2011 թ. նույն ժամանակահատվածում գրանցված 1392 տոննայի դիմաց: Այս մասին հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներինհնարավոր եղավ հասնել շարժակազմի տրամադրման գծով ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկներիձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ:

Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումներիհուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը: